Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ժամը 23:00-ից Դավթաշենի կամրջի հատվածում նախատեսվում է երթուղու փոփոխություն․ քաղաքապետարան

Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված նախատեսվում է երթուղու փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հոկտեմբերի 20-ին ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտիով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում: