Найти тему
Հայաստանն այսօր

Միջնորդություն է ներկայկացվել Արմեն Չարչյանին դատապարտել 5 տարի ազատազրկման

Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդել է Դատարանին նշանակել նրան պատիժ՝ ազատազարկում 5 տարի ժամկետով, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել՝ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։

Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել: