Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստը՝ ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Մասնակիցները վերլուծել են ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը և հավաքական սահմանային անվտանգության ապահովման համակարգի ձևավորման հարցերը: Նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ մասնակից երկրների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, փոխգործակցող իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները:
ՀԱՊԿ-ը Երևանում սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստ է անցկացրել
19 октября 202319 окт 2023
181
~1 мин