Найти тему
Հայաստանն այսօր

Քարակերտ-Դալարիկ հատվածում գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է երկաթուղային գիծը

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, Քարակերտ-Դալարիկ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում, հայտնում է ընկերությունը պաշտոնական կայքում։ 

«Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին: «Անկման պատճառները պարզվում են:

ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- նշված է հաղորդագրությունում: