Найти тему
Հայաստանն այսօր

Ապամոնտաժվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ևս մեկ դիտակետ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել է յոթ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։