Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Բիշքեկում ռուսական միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընկալում։ Ցավոք, հայկական կողմն այդ հանդիպումից հրաժարվեց։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանային, չէի հրաժարվի այդ հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, իսկ 2-3 ժամ Բիշքեկ թռչել նա չի կարող, նա կարևոր գործեր ունի»,-ասել է Ալիևը՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագա