Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հեռանկարները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Արցախում «հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»։
Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջնորդությամբ անցկացված խաղաղ օրակարգի շուրջ հանդիպումների արդյունքով, որը նա «դրական» է որակել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: