Найти тему
Հայաստանն այսօր

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. ՊՆ

Հակառակորդի կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել, Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար,այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- ասաց նա:

Զինծառայող Նարեկ Պողոսյանը վիրավորվել էր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Պողոսյանին բարեհաջող վիրահատել էին, սակայն նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ էր սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։