Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակտիվորեն միջամտել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման շուրջ բանակցային գործընթացին, հրադադարի մասին կողմերի որոշումից հետո Անկարան պատրաստ է աջակցել, գրում է Hürriyet-ը։
Ria.ru-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան դիվանագիտական ուղիներով Իսրայելին և Պաղեստինին հայտնել է հակամարտության լուծման հարցում միջնորդ դառնալու, այդ թվում՝ այդ երկրների ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվն անընդհատ փոփոխվում է։