Հայաստանի անվտանգության գերատեսչությունների ղեկավարներն ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալության հարցը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ հրապարակման՝ ուժայինները եկել են այն եզրակացության, որ ձերբակալվածների վերադարձը հնարավոր է միայն համապատասխան քաղաքական որոշմամբ։ Այլ գործիքներն ու միջազգային մեխանիզմները չեն օգնի։
Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտա