Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գազայի հարավի բնակելի թաղամասերում 1 օրում ավելի քան 70 մարդ է զոհվել

Իսրայելի բանակի կողմից պաղեստինյան Գազայի հատվածի հարավում բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ի երեկոյան առնվազն 78 մարդ Է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հարավային մասում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով սպանվածների թիվը կազմում է 2778, մոտ 10 հազար մարդ վիրավորվել է:

Իսրայելի բանակի կողմից պաղեստինյան Գազայի հատվածի հարավում բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ի երեկոյան առնվազն 78 մարդ Է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հարավային մասում գտնվող Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին:

Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով սպանվածների թիվը կազմում է 2778, մոտ 10 հազար մարդ վիրավորվել է: