Найти тему
Հայաստանն այսօր

Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ավելի քան 5 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Հորմոզգան նահանգում, հայտնել է Tasnim-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ռիխտերի սանդղակով 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հորմոզգան նահանգում՝ 19 կմ խորության վրա։

Նույն նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 10 կիլոմետր խորության վրա, հայտնել է լրատվականը: