ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Իսրայել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է այն օրակարգը, որով ԱՄՆ նախագահը գնում է Իսրայել։ «ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի քան 1400 մարդու, այդ թվում՝ առնվազն 30 ամերիկացիների սպանությունից հետո Իսրայելն իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին ՀԱՄԱՍ-ից և այլ ահաբեկիչներից, կանխել ապագա հարձակումները: Նախագահն Իսրայելից կլսի, թե իրեն ինչ է պետք իր ժողովրդին պաշտպանելու համար։ Բայդենը կընդգծի մեր հստակ ուղերձը՝ ուղղված պետական և ոչ պետական ցանկացած սուբյեկտի, որը փորձում է օգտվել այս ճգնաժամից և հարձակվել Իսրայելի վրա։ Մի՛ արեք դա»,- նշել է Բլինքենը։
Նա հավելել է, որ Բայդենը քննարկելու է նաև պատանդների հարցը։ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են մշակել մի ծրագիր, որը թույլ կտա դոնոր երկրներից և բազմակողմ կազմակերպություններից մարդասիրական օգնությունը հասցնել Գազայի քաղաքացիական բնակչությանը, ստեղծել հումանիտար գոտիներ, որոնք կօգնեն զերծ պահել քաղաքացիական բնակչությանը վտանգից:
Հոկտեմբերի 7-ի առավոտ