Իսպանիայում հասունանում է համազգային սկանդալ, որում ներգրավված են երկրի հետախուզական ծառայությունները, որոնք օգտագործել են իսրայելական Pegasus լրտեսող ծրագրերը կատալոնացի ազգայնականների, այդ թվում՝ տարածաշրջանային կառավարության անդամների նկատմամբ, հայտնում է «Կոմմերսանտ»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը: Նոր զոհը Ազգային հետախուզական կենտրոնի նախկին ղեկավար Պաս Էստեբանն էր։ Նա անցյալ տարի կորցրել է իր պաշտոնը, իսկ այժմ դատարանում կհարցաքննվի որպես կասկածյալ։
Բարսելոնայի արդարադատության դատարանը հոկտեմբերի 16-ին, ընդունել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսի բողոքը՝ Իսպանիայի իշխանությունների կողմից իրեն ենթադրաբար հետևելու մասին, հայտնում է EFE-ն։ Լրտեսումը կազմակերպելու մեջ կասկածվողը Իսպանիայի Ազգային հետախուզական կենտրոնի (CNI) նախկին ղեկավար Պաս Էստեբանն է։
Արագոնեսը դատի է տվել Էստեբանին և Pegasus լրտեսող ծրագրերն արտադրող իսրայելական NSO ընկերությանը 2022 թվականի հունիսին այն բանից հետո, երբ Citizen Lab-ը հրապարակեց զեկույց, որում ասվում էր, որ Կատալոնիայի անկ