Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան Պրիի առաջին փուլում

Հայկական ծագմամբ ռուս գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ուֆայում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում աղջիկների մենասահքի մրցումներում վստահ հաղթանակ է տարել, հայտնում է sport24.ru-ն։

Հոկտեմբերի 15-ին այնտեղ ավարտվեց Ռուսաստանի գեղասահքի մրցաշարի առաջին փուլը։ Կարճ և ազատ ծրագրերի արդյունքներով Պետրոսյանը վաստակել է 234,74 միավոր և գրավել առաջին տեղը։

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։  Գեղասահորդուհին հաղթել է մարտի 5-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում։