Իսրայելը չի ռմբակոծել Գազայի հիվանդանոցը, դա ահաբեկիչների ձեռքի գործն է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ամբողջ աշխարհը պետք է իմանա. Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության ուժերը: Նրանք, ովքեր դաժանաբար սպանել են մեր երեխաներին, սպանում են նաև իրենց երեխաներին»,- գրել է Նեթանյահուն X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել՝ նշելով նաև, որ հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են։ Ավելի ուշ «Al Arabiya» հեռուստաալիքը հայտնել էր, որ հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բ