Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հայտեր ներկայացնել ԵՄ և ՆԱՏՕ։ «Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ տվեք ձեզ մի քանի խորհուրդ տալ»,- X-ի իր էջում գրել է նա։
Սաակաշվիլին հիշեցրել է, որ Փաշինյանն իշխանության է եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության և հավատացրել, որքան էլ նրա պահանջները բավարարի, հավատարմության երդում տա, Պուտինը երբեք դա չի ներել և չի ների։
«Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյունարբու թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողություն