Հունաստանի Ամինդեոն քաղաքում ավարտված ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները յոթ մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ Ձյուդոիստ Գառնիկ Հմայակյանը ոսկե մեդլ է նվաճել, իսկ Ավետ Շահինյանը և Ժորա Գևորկյանը՝ արծաթե։ Հայաստանի չորս մարզիկներ դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ՝ Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարգսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը։ Մրցաշարը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Ամինդեոնում։
Ձյուդոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են յոթ մեդալ
3 октября 20233 окт 2023
13
~1 мин