Թեհրան աշխատանքային այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայտնել է ԱԽ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով: Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Ռայիսին ու ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել են սահմանների անձեռնմխելիության սկզբունքը
3 октября 20233 окт 2023
71
~1 мин