«Bloomberg»-ի խմբագրությունը Լեռնային Ղարաբաղի մասին սյունակ է հրապարակել, որտեղ Ադրբեջանի գործողությունները լայնամասշտաբ էթնիկ զտումներ է անվանել: «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը չի կարելի անտեսել։ Այն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը, որը գլոբալ էներգետիկ մատակարարումների կենսական կարևոր և աճող աղբյուր է»,-նշվում Է «Bloomberg»-ի հոդվածում։
Ընդլայնվող ճգնաժամը, լրագրողների կարծիքով, «խորացնում է Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական բնական գազից, որը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էներգիայի առանցքային այլընտրանքային աղբյուր է դարձել է:
«ԱՄՆ-ն և Եվրոպան չեն կարող կողմնակի դիտորդի դերում մնալ։ Ադրբեջանն արդեն լիակատար վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և արևմտյան առաջնորդները պետք է պնդեն, որ Բաքուն ընդունի միջազգային խաղաղապահ ուժեր՝ մնացած խաղաղ բնակիչներին պաշտպանելու և անվտանգ տարանցումն ապահովելու համար»-նշվում է հոդվածում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավ