ՄԱԿ-ը շուտով առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ Բաքվի խնդրանքի հիման վրա, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի առաքելությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում իրականացվող մարդասիրական ընթացիկ գործունեությանը։ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ պատվիրակության անդամներին կցուցադրվեն ենթակառուցվածքների վերականգնումը, «Հայաստանի անօրինական զինված խմբավորումների զինաթափման և զենքի առգրավման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում ականների սպառնալիքի հետ կապված ռիսկերը»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տ