Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98․929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Բաղդասարյանը հայտնել էր նաև, որ Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են և որոշ ժամանակ անց կրկին կշարժվեն դեպի Գորիս։
Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Արցախում մի քանի հազար մարդ է մնացել և բոլորը սպասում են փախչելու իրենց հերթին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողութ