Բաքուն պատրաստակամություն է հայտնել բանակցել Երևանի և ԵՄ-ի հետ՝ եռակողմ ձևաչափով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ «Ադրբեջանն աջակցում է բրյուսելյան եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ»,-հայտարարել է Հաջիևը։ Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գրանադայում պետք է շրջադարձային փաստաթուղթ ստորագրվեր, բայց Ալիևի հետ հանդիպումը չեղարկվել է։
Հոկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Ալիևը Երևան-Փարիզ պայմանագրի պատճառով չի մեկնի Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման: Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բ