Ռուսական 102 ռազմաբազայի զինվորականներն այսօր Գյումրիում զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Գյումրու համայնքապետարանը։ «Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ»,- ասված է հայտարարությունում: Նշվում է, որ զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։ Համայնքապետարանը հորդորում է քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:
Կրակոցների ձայներից խուճապի չմատնվել․ ռուս զինվորականները Գյումրիում զորավարժություններ են անցկացնում
4 октября 20234 окт 2023
203
~1 мин