Найти в Дзене
Armenia Today

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է ԼՂ հայերի ՀՀ հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ քննարկումների մասին

Քննարկումներ են տեղի ունենում ԼՂ հայերի ՀՀ հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։ «ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 25-ի ասուլիսում Armenia Today-ի թղթակիցը վարչապետին հարցրել էր՝ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Արցախի քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու տարբերակներ ուսումնասիրվու՞մ են։ Վարչապետը պատասխանել էր, որ Հայաստանը չի քննարկում ղարաբաղցիներին իր տարածքում վերաբնակեցնելու հարցը, այլ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի համար սեփական տներում, հայրենիքում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը։

Քննարկումներ են տեղի ունենում ԼՂ հայերի ՀՀ հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։

«ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: