Найти тему
Հայաստանն այսօր

«Պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը և հանձնեն զենքերը». Բաքուն հայտարարել է Արցախի հետ բանակցությունների պայմանները

Բաքուն պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը։

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Բաքուն սպառնացել է, որ «հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին և նշել, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Արցախի ԱՆ-ն հայտնել էր 80 վիրավորի (15 քաղաքացիական անձ) և 5 զոհի մասին (մեկ երեխա)։ Արցախյան իրավիճակով պայմանավորված ՀՀ Կառավարության շենքի մոտ սկսվել էին բողոքի ակցիաներ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԼՂ իրավիճակի հարցով հրատապ նիստ է նախաձեռնում։

Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են (19:00), ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։