Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ողջունում ենք Լաչինով և Ակնայով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումն Արցախ․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումն Արցախ։ «ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի(Ակնա) ճանապարհով»,-X սոցցանցում (նախկին Twitter) հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը խրախուսում է ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու նպատակով։
Հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ Շառլ Միշելն ընդգծել էր Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Սեպտեմբերի 1-ին Միշելն առաջարկել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն մատակարարել Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումն Արցախ։

«ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի(Ակնա) ճանապարհով»,-X սոցցանցում (նախկին Twitter) հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը խրախուսում է ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու նպատակով։

Հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ Շառլ Միշելն ընդգծել էր Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Սեպտեմբերի 1-ին Միշելն առաջարկել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն մատակարարել Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Ակնայի ճանապարհներով։

Սեպտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, որն  ստացել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։