ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը, որտեղ ՀՀ ներկայացուցիչն առարկություն է հայտնել Ադրբեջանի առաջարկի կապակցությամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանն առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տ
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ-ն առարկել է ԼՂ-ի Ազոխի և Վերին Թաղերի քարայրների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկի դեմ
18 сентября 202318 сен 2023
9
1 мин