Найти тему
Հայաստանն այսօր

Թումանյանի թանգարանը 31 ամսով դադարեցրել է այցելուների ընդունումը

Հովհ. Թումանյանի թանգարանը 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ սա պայմանավորված է նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով։

2023թ․ սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո:

Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին և այլ միջոցառումներ: