Найти тему
Հայաստանն այսօր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ հանդիպմանն արձանագրել է, որ երկու ամիս առաջ տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո իրավիճակն է՛լ ավելի է սրվել։