Թուրքական դատարանը ձերբակալել է 16-ամյա մի երիտասարդի, ով Իզմիրում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի վրա ներկ է լցրել, հայտնում է turkishminute.com-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դեռահասը կարմիր ներկ լցնում արձանի վրա, իսկ թե ինչի համար է նա այդպես արել, տեղեկություններ չեն հաղորդվում։ Դեռահասը սև ներկով նկարել է Աթաթուրքի արձանի վրայի այն մեջբերումը, որտեղ ասում է. «Մի օր իմ մահկանացու մարմինը փոշի կդառնա, բայց Թուրքիայի Հանրապետությունը հավերժ կկանգնի»: Նշվում է, որ երեխան նախ բերման է ենթարկվել ոստկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին:
Աթաթուրքի արձանի վրա ներկ լցնելու համար Թուրքիայում 16 տարեկան երեխա է ձերբակալվել
12 сентября 202312 сен 2023
143
~1 мин