ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ 30-ից ավելի ծանր վիրավորներ Արցախից կտեղափոխվեն Հայաստան։ «Աշխատանքներ ենք տանում, որ այսօր, գոնե այսօր, 30-ից ավելի ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխենք ՀՀ։ Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն տվեց համաձայնություն, որպեսզի ուղեկցեն։ Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և վիրավորներին կտեղափոխեն ՀՀ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թադևոսյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: Թադևոսյանը նշել է նաև, որ կան մի քանի տասնյակ զոհեր, նրանց մեջ՝ քաղաքացիական անձինք և մանկահասակ երեխա։ «Ցավոք այս պահին ունենք նաև խնդիր Մարտակերտից մեր զոհվածների աճյունների և ծանր վիրավորների տեղափոխման հետ կապված, քանի որ ռուս խաղաղապահները փոխեցին պլանները և չունենք ուղեկցող»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախն