ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում հրադադարի երկու խախտում է գրանցվել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ ՊՆ-ի՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները հանձնել են վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։
Գերատեսչությունը հայտարարել է նաև ավելի քան 50 տոննա մարդասիրական պարենի Ղարաբաղ առաքելու մասին, ինչպես նաև ապահովվել է մարդասիրական ապրանքների առաքումը Ղարաբաղի խաղաղ բնակչության համար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։
Խաղաղապահները, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, կացարան, սնունդ և բժշկական օգնություն են տրամադրել 826 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 440 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Սեպտեմբերի 21-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ-ում հրադադարի 5 խապտման մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հա