Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Վալերի Բուայեն հայտարարել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին որոշում կայացնի։
«Ադրբեջանը չի սահմանափակվի արցախահայության կոտորածով. նրանք, ովքեր ճանաչում են այդ տարածաշրջանը և ծանոթ են այդ հակամարտությանը, շատ լավ հասկանում են, որ գործը չի սահմանափակվի միայն մեկ Լեռնային Ղարաբաղով»,-X-ում (նախկին Twitter) գրել է նա։
Սենատորը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ, իսկ միջազգային հանրությունը, որը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները Ուկրաինայի համար, լքել է հայերին և դարձել էթնիկ զտումների լուռ վկան:
«Ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշում կայացնի, որպեսզի հայոց նոր ցեղասպանությունից հետո ստիպված չլինենք նորից «կոկորդիլոսի արցունքներ» թափել»,-հայտարարել է ֆրանսիացի սենատոր