Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանն Աբովյան քաղաքից էր

Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, նա մոտ մեկուկես տարվա զինծառայող էր, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արմենի ծանոթներից մեկը։
Նշվում է, որ նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում։ Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։

Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, նա մոտ մեկուկես տարվա զինծառայող էր, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արմենի ծանոթներից մեկը։

Նշվում է, որ նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում։

Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։