ՌԴ խաղաղապահ զորախումբը արձանագրել է հրադադարի խախտման դեպքեր ԼՂ Մարտունու և Շուշիի շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտունու և Շուշայի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։