Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում հայ ընտանիքի պատմական առանձնատան նկուղը թանգարան հիշեցնող սրճարան է դարձել

Մոտ 150 տարի առաջ Թուրքիայի Քոնիա քաղաքում բնակվող հայ ընտանիքի կողմից կառուցված «Beyler Konağı» պատմական առանձնատան նկուղը վերածել են իսկական սրճարանի, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Թոշակի անցնելուց հետո հայկական տան նկուղում սրճարան է բացել գրականության ուսուցիչ Սեզայ Դողանը։

Նա խոստովանել է, որ դա արել է իր ուսանողների խորհրդով։ Դողանի խոսքով՝ իր սրճարանն առանձնահատուկ դարձնելու պատճառներից մեկն այն է, որ առանձնատունը Մշակույթի նախարարության պաշտպանության տակ է և համարվում է մշակութային ժառանգություն: Սրճարանի սեփականատերը նշել է, որ, ըստ այցելուների, այս վայրը նման է թանգարանի։