Найти тему
Հայաստանն այսօր

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կմեկնի Երևան, Ամման և Կահիրե: Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսական աշխատանքներին և կհանդիպի օտարերկրյա կառավարության գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունը օտարերկրյա ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության և ԱՄՆ օրինական ճանապարհորդության դյուրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: