Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունները, տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ-ից։ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե, իբր, Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար»,-նշել են ԱԳՆ-ում։
ԱՀ ԱԳՆ-ն միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու ՀՀ պահանջից ընդամենը երկու օր անց:
«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների