Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիս

ՀՀ առողջապահության նախարարությունն զգուշացնում է՝ կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ առաջարկվում է որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ:
Ըստ ԱՆ-ի՝ դեղին տենդի դեմ պարտադիր պատվաստում պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան որոշ երկրներ մուտք գործելիս` պատվաստման հավաստագրով:
«Կան առաջարկվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից, օրինակ՝ հեպատիտ A-ի, որովայնային տիֆի, տզային էնցեֆալիտի, պոլիոմիելիտի, COVID19-ի դեմ և այլն: Ներկայումս, հանգստի մեկնելուց առաջ խորհուրդ է տրվում պատվաստվել նաև կարմրուկի դեմ»,-հայտնում են նախարարությունից։
Տեղեկացնում են, որ եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել: Հայտնում են նաև, որ ճանապարհորդություն պլանավորելիս անհրաժեշտ է պատվաստվել մեկնելուց առնվազն 10 օր առաջ: