Найти тему
Հայաստանն այսօր

Իրանում ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվն աճել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել են, հայտնում է IRNA գործակալությունը։

Հրատարակության տվյալներով՝ զինված ահաբեկիչը փորձել է մտնել մզկիթ, սակայն հանդիպել է ուժայինների դիմադրությանը։ Իսկ ըստ Tasnim-ի՝ հարձակման արդյունքում երկու մարդ է զոհվել։ Գործակալության տվյալներով՝ մզկիթի վրա հարձակումն իրականացրել են երկու ահաբեկիչներ։