Найти тему
Հայաստանն այսօր

Վերջին օրերին օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ են եղել

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են. Երևանում` +41.0 °C, Մերձավանում՝ +40.5 °C, Արտաշատում՝ 40.4 °C, Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները. Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.), Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ․), Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.), Աշտարակում՝ 0.3 °C-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.):

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները. Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ +39.5 °C, 2006թ.), Մերձավանում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.6 °C, 2006թ.), Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.):