Պաշտպանության նախարարությունը հայտնել է ՀՀ ԶՈՒ երկրորդ զինծառայողի մահվան մասին: «Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գերատեսչության փոխանցմամաբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի մահվան մասին։ Ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ վերջինիս ինքնասպանության դրդելու մեղադրանքով ձերբակալվել են նրա համածառայակիցները։
ՊՆ-ն մեկ օրում հայտնել է ՀՀ ԶՈՒ երկրորդ զինծառայողի մահվան մասին
12 августа 202312 авг 2023
1
~1 мин