Найти тему
Հայաստանն այսօր

ԿԲ փոխարժեքներն օգոստոսի 11-ին․ դրամն ամրապնդվել է արտարժույթի նկատմամբ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 11-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հինգշաբթի օրվա համեմատ նվազել է 0,05 դրամով՝ կազմելով 386.00 դրամ։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,45 դրամով և կազմել 424,29 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,96 դրամ։ Նախորդ օրվա համեմատ ռուբլու փոխարժեքը նվազել է 0,04 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490,88 դրամ՝ նվազելով .2,18 դրամով։