Найти тему
Հայաստանն այսօր

«Little Big»-ի հիմնադրի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կներկայացվի

Մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնում է «Սրբազան Հայաստան» ֆեյսբուքյան էջը։

«2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը: Ովքեր ցանկանում են միանալ այս հաղորդմանը, նախաձեռնողները խնդրում են մինչև 09.08.2023թ. նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը»,- ասված է հայտարարության մեջ: