Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ինչ եղանակ սպասել Հայաստանում ու Արցախում օգոստոսի 2-ին

Երևանում օգոստոսի 2-ին, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով, օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։