Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքը, հայտնել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:
Սա պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով:
«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»,- գրում է հիմնադրամը:
Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքը
2 августа 20232 авг 2023
~1 мин