Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք ԼՂ Մարտակերտի շրջանում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «ԼՂ Մարդակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Հուլիսի 16-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ԼՂ Ասկերանի շրջանում ևս արձանագրվել է հրադադարի խախտման դեպք։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպքի մասին
18 июля 202318 июл 2023
6
~1 мин