ՀՀ ներկայացուցիչ Մաշա Մնջոյանը Վիտեբսկում «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթի Գրան պրիին է արժանացել, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։
«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակը բերելու եմ Հայաստան։ Գիտեք, թե ինչպես են ուրախանալու իմ հայերը, իմ ընտանիքը, բոլորը»,- ասել է Մնջոյանը։
Մրցութային առաջին օրը Մաշան կատարել է «Խոստացիր ինձ սեր» երգն Իգոր Վոզնեսենսկու խոսքերով, որի երաժշտության հեղինակը Եվգենի Կռիլատովն է։
Հուլիսի 12-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվել է «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթը։ Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ է հաղթող ճանաչվել։
Երգչուհին ապրում է Սիդնեյում, որտեղ ավարտել է Ավստրալիայի երաժշտության ինստիտուտը և ստացել մագիստրոսի կոչում։ 2013 թվականին նա հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում, ինչպես նաև 2020 թվականին հասել է ավստրալիական «The Voice»-ի կիսաեզրափակիչ։
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի Գրան պրի է նվաճել
18 июля 202318 июл 2023
10
~1 мин