Найти тему
Հայաստանն այսօր

Պաշտոնապես հաստատվեց Երևանի ավագանու ընտրությունների ամսաթիվը

Երևանի ավագանու ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին։ Որոշումը հաստատվեց Կառավարության հուլիսի 13-ի նիստում։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»:

Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը):

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: